Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գյումրու տեխնոպարկը չի փակվում. խոսքն այլ տեխնոպարկի մասին է

Գյումրու տեխնոպարկը չի փակվում. խոսքն այլ տեխնոպարկի մասին է
14.05.2014 | 12:30

Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե փակվում է Գյումրու տեխնոպարկը։ Կառավարության առաջիկա` մայիսի 15-ի նիստի օրակարգում ներառվել է «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշմանը հավանություն տալու նախագիծը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել։ Փակվող ընկերությունը ոչ մի կապ չունի «Գյումրու տեխնոպարկ» ծրագրի հետ, որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից։ «Գյումրու տեխնոպարկի աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, և առաջիկա մեկ ամսվա ընթացքում տեղի է ունենալու այդ տեխնոպարկի բացումը։ Սա ուղղակի անվանումների համընկնում է։ Փակվում է մի հիմնարկ, որը ստեղծվել է 2006թ. և ոչ մի առնչություն չունի «Գյումրու տեխնոպարկ» ծրագրի հետ»,- նշեց Կարեն Վարդանյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ